Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Լավրովին պատմել է Ղարաբաղում նոր փուլի մասին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Լավրովին պատմել է Ղարաբաղում նոր փուլի մասին
10.11.2020 | 21:16

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հակամարտության կարգավորման նոր փուլ է:

«Բայրամովն ընդգծել է 2020-ի նոյեմբերի 10-ին ՌԴ նախաձեռնությամբ ստորագրված եռակողմ հայտարարության կարևորությունը և նշել, որ այդ փաստաթղթով սկսում է հակամարտության կարգավորման նոր փուլ», - հայտնել են Ադրբեջանի նախարարության մամուլի ծառայությունից:

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ